Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է Տնտեսական ակտիվության ցուցանիշի 6.5% աճ:
Վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով, այս տարվա հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 3,4 տոկոս: Հատկանշական է, որ մայիսին այդ ցուցանիշը եղել է 7,3 %, իսկ ապլրիլին՝ 9,5 %:
Հատկանշական է, որ այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքն աճել է 6,9 %-ով։
Շինարարությունն առաջին կիսամյակում աճել է 4,7 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 8,9 %-ով:
Ծառայությունների ծավալն առաջին կիսամյակում աճել է 15,3 %-ով, սպառողական գների ինդեքսն աճել է 2 %-ով:
Միջին ամսական աշխատավարձն աճել է 5,6 %-ով և կազմել 179 հազար 783 դրամ: Ընդ որում, պետական ոլորտում աշխատավարձն աճել է 6,4 %-ով, մինչդեռ մասնավոր ոլորտում՝ 3,9 %-ով:
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 0,1 %-ով:
Այս տարվա ընթացքում առաջին անգամ աճել է արձանագրվել արտահանման ոլորտում. Այն կազմել է 9,9 %: Ներմուծումն աճել է 18,9 %-ով (4 ամսում նվազել է 1,9 %-ով):
Կան նաև բացասական ցուցանիշներ. Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում, որի վերաբերյալ տվյալները հրապարակվում են եռամսյակային կտրվածքով, արձանագրվել է 7,4 %-ի անկում: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5,5 %-ով: