Եվրասիական տնտեսական միության զբաղվածության պետական ծառայություններում գրանցված գործազուրկների թիվն ընթացիկ տարվա հուլիսի վերջին կազմել է 1,45 միլիոն մարդ և նախորդ տարվա նույն ամսաթվի համեմատ նվազել է 60,3 %-ով:
Այսպիսով՝ գործազուրկների թիվը կազմում է ընդհանուր աշխատուժի 1,5 %-ը: Անցյալ տարի այս ցուցանիշը կազմել է 3,9 %:
Նշենք, որ ըստ ՀՀ կառավարության ծրագրի՝ Հայաստանում գործազրկության ներկայիս մակարդակը, որը 17-18 % է, մինչև 2026 թվականը պետք է կրճատվի մինչև 10 %: