Ոռոգման համակարգում շուրջ 2041 ջրաչափական սարքավորումներով կահավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ջրային կոմիտեին 2019 թ․ 9 ամսում կհատկացնի 44 մլն 974 հազար դրամ:
Այդ մասին ՀՀ կառավարությունը որոշումն ընդունվեց հուլիսի 25-ի նիստում:
Նույն որոշմամբ նախատեսվում է Լոռու մարզի Սպիտակ համայնքի Քըրք Քըրքորյան և Այգեստան 2 թաղամասերի կոյուղագծերի կառուցումն ավարտելու նպատակով Ջրային կոմիտեին հատկացնել լրացուցիչ 19 մլն 766 հազար դրամ:
Միջոցները հատկացվում են կառավարության պահուստային ֆոնդից: