Սեպտեմբերի 7-13-ը Դիլիջանում տեղի կունենա այս տարվա ամենամեծ երիտասարդական համաժողովը՝ Buissup Global Forum-ը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայ գործարարների ասոցիացիան, որի նախագահն է բարերար և գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։
Ասոցիացիան Facebook-ի իր էջում ներկայացրել է միջոցառման բանախոսների հայտարարած ցանկը.
– Սամվել Գևորգյան՝ BSC ընկերության հիմնադիր
– Արմեն Ավագյան՝ Danz.am Metrica-ի կոմերցիոն տնօրեն
– Նժդեհ Հովհաննիսյան՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանին կից նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) տնօրեն
– Դավիթ Թավադյան՝ «МЕДКОН»-ի կառավարման խորհրդի անդամ, Futures-Studio-ի հիմնադիր-գործընկեր
– Գևորգ Պողոսյան՝ the Crowdfunding Formula — ի հիմնադիր
– Տիգրան Չիբուխչյան՝ Yell Extreme Park-ի հիմնադիր
– Արթուր Սահակյան՝ Coca-Cola Hellenic Bottling Company Armenia ընկերության գլխավոր տնօրեն
– Հովիկ Մուսայելյան՝ Synopsis Armenia ընկերության գործադիր տնօրեն
– Հակոբ Հակոբյան՝ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր
– Քրիստինա Պետրուխնովա՝ բիզնեսի տեղեկատվական աջակցության կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն:
Բանախոսների ելույթին կարելի է հետևել առցանց՝ Հայ գործարարների ասոցիացիայի Facebook-յան էջում։
Հիշեցնենք, որ նախագիծն իրականացվում է Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Համաժողովի մասնակիցները կկարողանան ուղիղ շփվել 25 հրավիրված առաջատար բիզնես փորձագետների հետ: Buissup Global Forum-ում ներկայացված լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կստանան սեպտեմբերի 20-ին Dvin Music Hall-ում ներկայացնել իրենց սթարթափերը ազդեցիկ հայ գործարարներին և նրանցից ստանալ ներդրումային աջակցություն: