«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ՏՎԷԼ վառելիքային ընկերության և Հայաստանի ատոմային էլեկտրակայանի միջև ստորագրվել է 2019-2020 թթ ․ Հայաստանի ԱԷԿ – ին ատոմակայանին միջուկային վառելիք մատակարարելու վերաբերյալ համաձայանգիր: Այս մասին տեղեկանում ենք «Ռոսատոմ» ՏՎԷԼ-ի մամուլի ծառայությունից:
2017 թ ․ ստորագրված փաստաթղթերի համաձայն՝ ատոմակայանում ստեղծվել է միջուկային վառելիքի պահուստ:
Համաձայն գլխավոր պայմանագրի վերջին լրացումների՝ ոչ միայն հայկական ԱԷԿ-ի միջուկային վառելիքի բոլոր պահանջները պետք է ապահովվեն, այլև համալրվեն առկա պահուստային պաշարները։ Սա հնարավորություն է տալիս բարձրացնելու ռեակտորի վառելիքի մատակարարման հուսալիությունը։
Պայմանագրի շրջանակներում հաշվի է առնվում Հայաստանում միակ ատոմային էներգաբլոկի ծառայության ժամկետի երկարաձգման շարունակվող աշխատանքները, քանի որ նախագիծը ներկայումս սահմանափակում է օբյեկտում էլեկտրաէներգիայի արտադրությունը:
Նշենք, որ «Ռոսատոմ» ՏՎԷԼ և հայկական ԱԷԿ-ի միջև վառելիքի գլխավոր պայմանագիրը գործում է էներգաբլոկի շահագործման ողջ ժամկետով, ներառյալ ծառայության ժամկետի երկարաձգումը: Հայաստանում միակ ատոմային էներգաբլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, ՎՎԷՌ-440 ռեակտորով աշխատում է մերձմոսկովյան լեկտրաստալի ՏՎԷԼ մեքենաշինական գործարանի կողմից արտադրվող ազդեցության դիմացկուն վառելիքով: