Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հունիսի 17- ին հայտարարել է, որ Թեհրանն այսօրվանից սկսում է ուրանի հարստացումը, որպեսզի մինչև հունիսի 27- ը պետք է գերազանցի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով նախատեսված 300 կգ չափով կուտակումների ծավալը , ինչպես նաև հունիսի 27-ից կդադարեցնի մշակված ծանր ջրի արտահանումը ։
Համաձայն միջուկային գործարքի ՝ Իրանը պետք Է այլ երկրներ արտահանի ուրանի ավելցուկները , եթե դրա ծավալները գերազանցում են 300 կիլոգրամը , ինչպես նաև մշակված ծանր ջուրը :
Բեհրուզ Քամալվանդին նշել Է , որ չնայած այն հանագամանքին, որ 2019 թ ․ մայիսի 8-ին ևս երկու ամիս ավելացրել է ընդհանուր համաձայնության կայացման և ձևավորված իրադրությունը շտկելու համար ․ Թեհրանը ԳՀՀԾ – ի մասնակից եվրոպական երկրներից դեռևս սպասում Է գործարքի շրջանակում իրենց պարտավորությունների կատարման գործողություններ :