Սեպտեմբերի 17-ին Երևանում տեղի կունենա հայ-ռուսական գործարար համաժողով:
Ինչպես ասված է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի հաղորդագրության մեջ, առաջիկա միջոցառումը նվիրված կլինի Հայաստանում Կուրգանի և Լիպեցկի մարզերի գործարարների բիզնես առաքելությանը: Բիզնես-առաքելությանը մասնակցող 14 ռուսական ձեռնարկությունների համար առևտրային ներկայացուցչությունը պատրաստել է գործարար ծրագիր ArmeniaExpo ցուցահանդեսում, հանդիպումներ պոտենցիալ գործընկերների հետ, ինչպես նաև բացառիկ միջոցառում՝ նվիրված Հայաստանի շուկա դուրս գալու առանձնահատկություններին:
Համաժողովի շրջանակներում նախատեսվում է անցկացնել ուսուցողական դասախոսություններ շուկայի մուտքի պայմանների, մաքսային ձևակերպման առանձնահատկությունների, մատակարարման լոգիստիկայի, ինչպես նաև առևտրային գործունեության վարկավորման և ֆինանսավորման վերաբերյալ: Բանախոսներ հանդես կգան արտաքին առևտրի ոլորտի առաջատար փորձագետներ։
«Այս միջոցառումը կոչված է ողջունել ռուս գործարարների հետաքրքրությունը հայկական շուկայի նկատմամբ, ինչպես նաև ուղղված է ոչ հումքային ոչ էներգետիկ արտահանման խթանման առևտրային ներկայացուցչության ներուժի օգտագործմանը»,- ասված է առևտրային ներկայացուցչի հաղորդագրության մեջ: