Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի հիմնադրած Codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Հերթական չնաշխարհիկ կիսվելու արժանի նորությունը տեխ համայնքից`
Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի հիմնադրած codesignal ընկերությունը ներգրավել է 50մլն դոլար ներդրում` ընկերության շուկայական արժեքը մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում քառապատկելով և հասցնելով 500մլն դոլարի։ C ռաունդն առաջնորդել է առաջնակարգ index ventures վենչուրային ֆոնդը։
Տիգրան Սլոյանն ինձ փոխանցեց, որ Հայաստանյան գրասենյակում բազմաթիվ նոր աշխատատեղեր սպասում են իրենց զբաղեցնողներին, որի մասին տեղեկությունը կդնեմ առաջին մեկնաբանության մեջ»,- գրել է նախարարը։