Երկաթուղու գործարկման հարցի քննարկումն այսօր առավել քան արդիական է, քանի որ ենթակառուցվածքային լուծումները տրված են պատմական տեսանկյունից:
Սեպտեմբերի 20-ին հայ-ռուսական գործարար համաժողովի շրջանակում պատասխանելով Armenia Today-ի հարցին` այս մասին հայտնեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այսօր քննարկվում է ենթակառուցվածքների վերականգնման հարցը, ինչը նշանակում է դրանց առկայությունը քարտեզի վրա: Ինչ վերաբերում է մայրուղիներին, ապա իրավիճակը շատ ավելի բարդ է: Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի ընթացքում քննարկվում են տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման երկու հիմնական ուղղություններ:
«Առաջինը տեխնիկական լուծումներն են, որոնք վերաբերում են զուտ ենթակառուցվածքներին` երկաթուղիներին և մայրուղիներին: Այն նաև պետք է քննարկի սահմանային և մաքսային հսկողության իրականացման հետ կապված գործառույթները, բուսասանիտարական միջոցառումները: Այս ուղղությամբ աշխատանքը ներկայումս շարունակվում է փորձագետների մակարդակով»,- ասաց Գրիգորյանը և հավելեց․
«Երկրորդ ուղղությունը իրավական բաղադրիչն է, որը նախատեսում է, որ հայկական կողմը կգործի բացառապես իր ինքնիշխանության պահպանման շրջանակներում՝ գործող կանոնակարգերի հիման վրա: Մասնավորապես, մենք խոսում ենք ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրավական դաշտի վերլուծության մասին»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Մոսկվայում տեղի Է ունեցԵլ եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հեռանկարները։