Մեր խնդիրը գինու կոմբինատի հետ չէ, կառավարության հետ է։ Այս մասին ասաց կառավարության շենքի մոտ տեղի ունեցող խաղողագործների բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի այն հարցին, թե ինչու Արարատյան գինու գործարանի Ամասիայի մասնաճյուղը խաղող չի մթերում:
Ի պատասխան Armenia Today-ի դիտարկման, թե փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարել է մեկ կիլոգրամի դիմաց 130 դրամ գնման պայմանագրի մասին, գինեգործը պատասխանեց․ «Պապիկյանի գալուց հետո կոմբինատում ռեկետ է սկսվել»։
Մեկ այլ ցուցարարի խոսքով՝ վերջին 20 տարիների ընթացքում գինեգործների ճնշող մեծամասնությունն իր արտադրանքը վաճառել է Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի և գինու գործարանին, սակայն այժմ մթերված խաղողի պահեստավորման խնդիր կա, և կառավարությունը պարտավոր է լուծել այս խնդիրը։
Մանրամասները՝ տեսանյութում։