Մեքսիկական պեսոյի հետ այսօր ռուսական ռուբլին համարվում է երկրորդ տատանողական արժույթն աշխարհում։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը ։
Խոսելով ռուբլու անկման պատճառներին՝ Ստեփանյանը նշեց, որ այս ամենը կապված է ոչ միայն առողջապահական խնդիրների հետ այլև՝ նավթի գների տատանման հետ, և ՌԴ կառավարությունն ու Կենտրոնական բանկը քայլեր են ձեռնարկում, որպեսզի շուկաները հագստացնեն։
«Այդուհադերձ, անորոշությունը նույնպես մեծ է, և որևէ մեկը չի կարող հստակ ասել՝ ինչ զարգացումներ կլինեն ռուսական արժույթի հետ կապված։ Մենք ևս մշտապես հետևում ենք Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներին և մեր քաղաքականությունն այնպիսին է լինելու, որ հնարավոր զարգացումները հավասարակշռենք մեր տնտեսական ակտիվության պահպանման հետ»,- ասաց ՀՀ ԿԲ խորհրդի անդամը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչպիսի՞ ազդեցություն կունենա ռուբլու անկումը Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով, որ ֆինանսական փոխանցումները կնվազեն։