«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մարուքյանը ՀՀ վարչապետին առաջարկել է քաղաքական, վարչական, հայեցողական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների (այսպես կոչված «30%-ների») ֆոնդի միջոցները հաջորդ ամսվանից ուղղել կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին։
Առաջարկը պայմանավորված է համաճարակի տարածմամբ, որի պատճառով, ըստ խմբակցության ղեկավարի, թե համաշխարհային, թե Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշները շարունակում են սրընթաց անկում ապրել և, ըստ մասնագետների կանխատեսումների, դեռ ավելի են ընկնելու։ Նշվում է, որ հայտնի չէ, թե հատկապես ընթացիկ տարում որքան կկազմի պետական բյուջեի պակասուրդը։
Մարուքյանը առաջարկի տեքստը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում և նշել, որ Կառավարության պատասխանն ստանալուն պես այն ևս կհրապարակի։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաճարակի տարածման հետևանքով ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի Հանրապետության…
Опубликовано Edmon Marukyan Вторник, 31 марта 2020 г.