ՀՀ կառավարությունն այսօր՝ մայիսի 21-ին, տեղի ունեցած նիստում որոշեց մի շարք պատմամշակութային շինությունների վերականգնման համար կառավարության պահուստային ֆոնդից դրամական հատկացում իրականացնել։
Նախատեսվում է ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ իրականացնել հետևյալ մշակութային կոթողներում՝
1. ՀՀ Շիրակի մարզում`
• Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրում, ամրակայում և տարածքի բարեկարգում` 8 մլն 382,9 հազար դրամ
• Երերույքի տաճարի և փոքր դամաբարանի թաղերի ամրակայում, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնում և փոքրիկ թանգարանի ստեղծում՝ 10 մլն 900 հազար դրամ
• Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում՝ 19 մլն 475 հազար դրամ
2. ՀՀ Վայոց Ձորի մարզում`
• Շատիվանքի վանական համալիրի ամրակայում, մասնակի վերականգնում և տարածքի բարեկարգում՝ 19 մլն 153 հազար դրամ
3. ՀՀ Արագածոտնի մարզում`
• Ագարակ հնավայրի վաղ բրոնզի դարի կացարանների, միջնադարյան համալիրի և Պարսպապատի ամրակայում` 19 մլն 332 հազար դրամ
4. ՀՀ Արարատի մարզում`
• Լուսառատ համայնքի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի ամրակայում և մասնակի վերականգնում` 1 մլն 622,4 հազար դրամ
• Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի բնակելի հատվածի (տան) ամրակայում, նորոգում, վերականգնում և տարածքի մասնակի բարեկարգում` 9 մլն 763,5 հազար դրամ
5. ՀՀ Լոռու մարզում`
• Թումանյան համայնքի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի (տանիքի) նորոգում` 2 մլն 367,2 հազար դրամ
6. ՀՀ Կոտայքի մարզում`
• Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում` 32 մլն 890,6 հազար դրամ
• Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի վերականգնում 176 մլն 221,2 հազար դրամ
• Բյուրեղավանի համայնքի «Արձագանք» արձանի վերականգնում 76 մլն 883,6 հազար դրամ։
Նախագխծով գումար է հատկացվում նաև Երևանում տեղադրվելիք Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման համար` 37 մլն 80 հազար դրամ, իսկ «ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈ» քանդակի վերականգնման, ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղ տեղափոխման և տարածքի բարեկարգման համար Նախագծով հատկացվում է 8 մլն 388 հազար դրամ։
Որոշման ընդունման անհրաժեշտությունը ելնում է նաև այն հանգամանից, որ ի հիշատակ աշխարհահռչակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Երևանի ավագանու նիստի որոշմամբ, մինչև 2020 թվականի հոկտեմբեր ամիսը՝ արվեստագետի մահվան տարելիցը, պետք է տեղադրվի «Քայլող մարդը» քանդակը: