ԱՄՆ-ի կողմից ցածր հզորության միջուկային զենքի մշակումը զգալիորեն մեծացնում է միջուկային պատերազմի վտանգը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման դեպարտամենտի տնօրեն Ֆու Ցունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ նրա՝ ցածր հզորության լիցքերի առաջացումը նվազեցնում է դրանց կիրառման շեմը։ Բացի այդ, նրանց օգնությամբ ԱՄՆ-ն կավելացնի իր միջուկային զինանոցը։
«Այս կապակցությամբ մենք ևս մեկ անգամ պետք է հաստատենք մեր համոզմունքն այն մասին, որ միջուկային պատերազմում հնարավոր է հաղթանակ տանել, և նման պատերազմները երբեք չպետք է սանձազերծվեն»,- նշել է Ցունը:
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը քննադատել է Վաշինգտոնին սպառազինությունների վերահսկման ուղղությամբ կառուցողական բանակցություններ չվարելու համար՝ ամերիկյան կողմին կոչ անելով բացատրության։