Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովի հեռանալուց հետո չեմ կարծում, որ կփոխվի Ադրբեջանի քաղաքականությունը: Այս մասին Շավարշ Քոչարյանն ասել է Մինսկում լրագրողների հետ զրույցում, փոխանցում է «Արմենպրես»-ը»։
«Ես չեմ կարծում, որ անձի փոփոխությամբ պետության քաղաքականությունը փոխվում է: Ցավոք, առ այսօր այն ապակառուցողական է, տեսնենք, թե ինչպես կլինի սրանից հետո»,- ասաց Քոչարյանը:
Անդրադառնալով Մամեդյարովի պաշտոնանկությանը՝ Քոչարյանը նշեց, որ այդտեղ խնդիրը ներքին է, ոչ թե արտաքին, որոնք կարող են վերաճել անգամ Ադրբեջանի նախագահի փոփոխության:
«Ադրբեջանում տեղի են ունենում կադրային փոփոխություններ, այնպիսի տպավորություն է, որ այդ փոփոխություններն ունեն շատ հեռահար նպատակներ՝ ընդհուպ մինչև նախագահի փոփոխություն»,- նշեց Շավարշ Քոչարյանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը 2004 թ.-ից զբաղեցնող Էլմար Մամեդյարովին: ԱԳ