«ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2017 թվականին խորհրդարանում արած այն հայտարարությունը, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով, վրիպում է եղել»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, Ապրիլյան պատերազմի թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես զրուցել եմ Կարեն Կարապետյանի հետ, և նա խոստովանել է, որ դա վրիպում է եղել։ Վրիպում էր, որովհետև երբ նա եղել է Արցախում, որոշ մարդիկ ասել են, որ գուցե այդպիսի խնդիր է եղել, հետո ստուգմամբ պարզել են, որ այդպիսի խնդիր չի եղել»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ որքա՞ն դիրքային կորուստ ենք ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Իմ ստույգ թվերը կարող են դիտվել որպես ճնշում հանձնաժողովի վրա։ Նրանք խոստացել են սեպտեմբերին հրապարակել զեկույցը»։