Մենք այդ պահին պառլամենտում գտնվող կուսակցության հետ ֆիքսել ենք նոր ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: Այս մասին սեպտեմբերի 17-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում կայացած նիստից հետո ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և իշխող կուսակցության միջև կնքված հուշագիրը և երկու կուսակցությունների միջև ներկայումս առկա լարվածությունը:
«Հայաստանի Հանրապետության իշխանությունները՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի, ունեցել են համաձայնություն այդ պահին պառլամենտում գտնող ուժի հետ նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Մենք հուշագիր ունենալու ենք միայն ՀՀ քաղաքացիների հետ և ասել, որ մենք հուշագիր ենք ունեցել ԲՀԿ-ի հետ՝ քաղաքագիտական սխալ է»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ նիստի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի պայմաններում տնտեսությանը վերաբերող հարցեր: Ա. Սիմոնյանի խոսքով՝ դա նոր ֆորմատ է, որտեղ գործադիրը, օրենսդիրը միասին քննարկում են օրվա օրակարգային հարցը: