Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Թուրքիան ներգրավելու հարցը պետք է լուծվի միայն Հայաստանի և Ադրբեջանի կողմից համաձայնության և ցանկության դեպքում։ Այս մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Տասս»-ը։
«Այստեղ կարևոր է միայն երկու կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի տեսակետը։ Միայն հակամարտող երկրները կարող են համաձայնել կամ ցանկանալ խաղաղ կարգավորման գործընթացում այս կամ այն երկրի մասնակցությունը»,- մասնավորապես ասել է Պեսկովը։