Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի երրորդ հեռախոսազրույցը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը։
Կողմերը քննարկել են Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ս.թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Հրադադարի համաձայնագրի դրույթների գործնական իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում հումանիտար բարդ իրավիճակին և դրա հետ կապված խնդիրների լուծմանը:
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների: