Վրաստանում այսօր սկսվել է 17 միամանդատ ընտրատարածքներում ընտրությունների երկրորդ փուլը։ Խորհրդարանական ընտրությունները երկրում տեղի են ունեցել հոկտեմբերի 31-ին՝ խառը համակարգով: 150 պատգամավորներից 120 -ը ընտրվում են համամասնական համակարգով, իսկ մնացած 30-ը՝ մեծամասնական ընտրակարգով, համամասնական ցուցակներով ընտրությունների առաջին փուլի արդյունքներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 48,22 տոկոսը։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Խորհրդարան են մտել ինը քաղաքական կուսակցություններ և դաշինքներ։ Մանդատ ստացած բոլոր ութ ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են աշխատել նոր խորհրդարանում և պահանջում են արտահերթ ընտրություններ: