«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ Սահմանադրական դատարանն արդեն ստացել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը եւ 30 օրում որոշում կկայացնի։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ՍԴ ուղարկված դիմումի շուրջ արդեն լուրջ քննարկումներ են սկսվել, եւ ՍԴ անդամներից շատերը կարծիք են հայտնել, թե իրավական հիմնավորումները թույլ են, այդ պատճառով դիմումը պետք է մերժվի:
Այս իրավիճակին զուգահեռ նկատենք, որ քաղաքական առումով ՍԴ-ում եւս իրավիճակ է փոխվել. պատերազմից հետո ՍԴ մի շարք անդամների մոտ քաղաքական իշխանությունների նկատմամբ վստահության մակարդակը թուլացել է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։