ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կկայանան խորհրդարանական լսումներ։ Օրակարգում խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն է։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
Հավելենք, որ ԼՀԿ-ն նաև ԲՀԿ-ի հետ գերիների վերադարձի խնդրով քննարկում են նախաձեռնել։ Քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը (դեկտեմբերի 08-ին) գումարվող՝ ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։
Հիշեցնենք, որ ՌԴ, ՀՀ և ԱՀ առաջնորդների նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարությունից և դրա արդյունքում Արցախյան պատերազմի ավարտից հետո առայսօր անլուծելի է մնում գերիների վերադարձի հարցը։ Ե՛վ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական կուսակցությունները մեղադրում են իշխանությանը անգործության համար, քանի որ մինչ այժմ որևէ գերի չի վերադարձվել հայրենիք։