Քիչ անց կհրապարակվի ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը, որով վերացվում են 2020թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների սահմանափակումներն ամբողջությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչական դատարանը նոյեմբերի 27-ին չեղյալ էր հայտարարել հավաքների ազատության արգելքը: Այս մասին հայտարարել էր ընդդիմադիր «Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը: Դատարանի որոշումը կասեցրել է սեպտեմբերի 27-ի ռազմական դրություն մտցնելու մասին կառավարության որոշման համապատասխան պարբերությունը: