Ըննդիմության վարչապետի թեկնածուն ՀՀ առաջին վարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: Իր աղբյուրին հղում անելով՝ հայտնում է «Ազգ» օրաթերթը։
Ավելի վաղ ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հայտնել էր, որ վաղը կհայտարարվի ընդդիմադիր 17 կուսակցությունների վարչապետի թեկնածուն։
Ավելի ուշ «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Ռոբերտ Հարությունյանը RBC-ին հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանի փոխարեն ընդդիմության միասնական թեկնածուն կլինի Վազգեն Մանուկյանը: