Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանի լիազորությունները դադարեցվել են Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի որոշմամբ։
Որոշման մեջ նշվում է, որ Ցիրունյանի լիազորությունները դադարեցվել են 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասի հիմքով, այն է՝ անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմումը։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ը նոյեմբերի 27-ին հայտնել էր, որ հաշվի առնելով պատգամավորի թեկնածուներ Զարուհի Մաթևոսյանի և Մեսրոպ Պապիկյանի ինքնաբացարկի դիմումները, սահմանված կարգով կազմվել է արձանագրություն՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Գայանե Աբրահամյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Հայկ Զարմիկի Ցիրունյանին տալու վերաբերյալ։