ԱՄՆ Կոնգրեսը արգելափակել է Թուրքիային ամերիկյան սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մատակարարումը, հաղորդում է ТАСС-ը:
Այս մասին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը։
«Կա Կոնգրեսի կողմից Թուրքիային զենքի վաճառքի պահում, այո», – հակիրճ ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության այդ աշխատակիցը: Այս թեմայով հետագա մեկնաբանություններ նրանից չեն ստացվել։
Օգոստոսին Ամերիկյան Defense News շաբաթաթերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ի իշխանության օրենսդիր ճյուղն արդեն գրեթե երկու տարի գաղտնի կերպով արգելափակում է Վաշինգտոնի կողմից Անկարային զենքի եւ ռազմական տեխնիկայի վաճառքի բոլոր խոշոր պայմանագրերի իրականացումը: Կոնգրեսի անդամներն այդ քայլն արել են ՝ փորձելով լրացուցիչ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի ստիպեն նրան հրաժարվել Ռուսաստանից ավելի վաղ ձեռք բերված C-400 զենիթահրթիռային համակարգերից, ասվում էր հրապարակման մեջ: