ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր, որտեղ ծաղկեպսակ է դրել ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։ Նախարարը հանդիպում է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ, մտքեր փոխանակել օրակարգային մի շարք հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 6-7-ը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այց է կատարելու Մոսկվա։ Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական փոխներգործության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցությունում դիրքորոշումները համակարգելու վերաբերյալ հարցեր։