Ազգային ժողովը միաձայն ընդունեց հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը» հրատապ թեմայով քննարկման արդյունքում առաջարկվող Աժ ուղերձը:
Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ԱԺ ուղերձը՝ շեշտելով, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձում է գերության մեջ գտնվող անձանց և զոհվածների դիերի վերադարձման գործընթացը։
Նա նաև ասաց, որ Ադրբեջանը շարունակում է խոշտանգել հայ գերիներին՝ ֆիզիկական և հոգեկան տառապանքներ պատճառելով նրանց։
ԱԺ-ն ուղերձով դիմեց միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին և մի շարք այլ միջազգային կառույցներին, ԵԱՀԿ մինսկի խմբին, որպեսզի նրանք Ադրբեջանին հորդորեն վերադարձնել հայ ռազմագերիներին, ինչպես նաև պահանջեն դադարեցնել հայ գերիների նկատմամաբ խոշտանգումները։
Հիշեցենք, որ ԱԺ-ն այսօր փակ նիստում քննարկեց հայ ռազմագերիներին և գերեվարված անձանց գերեվարությունից վերադարձնելու մասին հարցը։ ԼՀԿ-ն էլ դեմ էր, որ հարցը փակ նիստում քննարկվի։
Ի դեպ, Էդմոն Մարուքյանը Facebook-ի էջում հայտնել էր, որ փակ ռեժիմով Ազգային ժողովում ընթացել է ռազմագերիների հարցով հրատապ քննարկումը և կառավարությունից ներկայացուցիչ չի եկել, չնայած նրան, որ կանոնակարգի 58-րդ հոդվածը տալիս է նման հնարավորություն։