Armenia Today-ի հավաստի աղբյուրները Արարատի մարզից տեղեկացնում են, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Մեր տեղեկությունները մարզպետարանի լրատվության բաժնից դեռ չհաստատեցին։
Նշենք, որ Սարգսյանը մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսի 31-ին։