Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունեց Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջարկվող փոփոխությամբ հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:
Օրինագծերի փաթեթի նպատակն է հին նմուշի անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել մեկ տարով՝ 2021 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով 2022 թ. հունվարի 1-ը:
Հիշեցնենք, որ երեկ օրինագծի քննարկման ժամանակ փոխոստիկնապետը Արա Ֆիդանյանը նշել էր, որ կենսաչափական անձնագրեր մատակարարող ընկերության հետ պետության կնքած պայմանագրի գործողության ժամկետը 2017 թ. հունվարի 1-ին ավարտվել է, սակայն, նոր մատակարարի հետ նոր պայմանագիր դեռևս կնքված չէ: