ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ: Այս մասին որոշումը ներառված է գործադիրի դեկտեմբերի 10-ի նիստի օրակարգում:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Ռազմիկ Թևոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:
Հայտնի է, որ Թևոնյանը Երասխի գինու գործարանի տնօրենն է և դեռևս 2017 — ին առաջադրվել է «Ելք» դաշինքից։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին։ Այս մասին Նա հայտնել Է Facebook-ում և խոստացել մոտ ժամանակներս մանրամասն հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքների մասին։ Սարգսյանը հայտնել է նաև, որ չնայած մարզպետի պաշտոնից իր հրաժարականին, ինքը կմնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում:
Ավելի վաղ հրաժարական էր տվել նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։