Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթը:
Բուռն քննարկում անցած օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 99 կողմ և 1 դեմ ձայներով:
Ի դեպ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ այս փուլում կողմ կքվեարկեն նախագծին՝ պայմանով, որ մինչև երկրորդ ընթերցում օրինագիծը պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի:
Հիշեցնենք, որ նոր օրենքով նախատեսվում է հեշտացնել կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգերը։ Փոփոխություններ են կատարվել կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կարգավորումներում․ արգելվել է իրավաբանական անձանց կողմից կուսակցությունների ուղիղ ֆինանսավորումը։