Կառավարությունն ընդունեց պատերազմի մասնակիցների, նրանց երեխաների կամ ամուսնու ուսման վարձը առաջին կիսամյակում փոխհատուցելու մասին որոշում։
Միջոցառման նպատակն է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել Հայաստանի Հանրապետությունում գործող միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների (այսուհետ՝ ՈՒՀ-եր) առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական կրթական ծրագրի, բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողներին:
Միջոցառման շրջանակում շահառու է հանդիսանում սույն հավելվածի 1-ին կետում նշված այն սովորողը.
1) որը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին,
2) որի օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին,
3) որի ամուսինը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին: