Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմեն Սարգսյանը հանդիպել էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 10-ից ընդդիմությունը՝ 16 կուսակցություններով պահանջում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Պարբերաբար կազմակերպվում են բողոքի հանրահավաքներ։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են, իսկ մինչ այդ կառավարումը պետք է հանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը։