Կարեն Առուստամյանը չընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ:
Այս մասին Աժ-ում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Հաշվեքննիչ պալատի անդամի քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր: Կողմ է քվեարկել 79 հոգի, դեմ՝ 3-ը։
Իսկ Դավիթ Նահապետյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում:
Վահե Ղալումյանն էլ ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման, ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Կարեն Առուստամյանը Փորձաքննությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն, փորձագետ Վասիլ Առուստամյանի որդին է։ Նա դեռ 2005 թ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի պետական բյուջեի եկամուտների մուտքերի, պետական գույքի մասնավորեցման եւ կառավարման վերահսկողության վարչությունում, որպես մասնագետ, նույն թվականից` ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի վերլուծական և մեթոդաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ, ապա` տեսչության պետ։
Դավիթ Նահապետյանի թեկնածությունն առաջադրել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը:
Տեղեկացնենք, որ Դավիթ Նահապետյանը ԿԲ-ում աշխատում է 2006թ-ից մինչ այսօր:
2006-2015թթ. եղել է ԿԲ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 2015-2017թթ. ԿԲ աշխատակազմի ղեկավար, 2017-ից մինչև օրս՝ ԿԲ-ի գլխավոր քարտուղար։ Նա գործադիր կոմիտեի անդամ է:
Իսկ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրված Վահե Ղալումյանը իմքայլական պատգամավոր է։ Հանձնաժողովի նախկին նախագահ Վարազդատ Կարապետյանը մանդատը վայր էր դրել և ստանձնել Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։