Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն իր ուղերձում կտրուկ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից բանաստեղծության արտասանմանը։ Այս մասին REGNUM-ի փոխանցմամբ՝ հայտնել Է իրանական IRNA գործակալությունը։
«Նախագահ Էրդողանը տեղեկացված չի եղել այն մասին, որ այն, ինչ նա ասել է Բաքվում, վերաբերում է Արասից (Արաքսից) հյուսիս ընկած շրջանների բռնի անջատմանը իրանական տարածքից», — գրել է Զարիֆը Twitter-ի իր էջում:
«Միթե նախագահը չէր հասկանում, որ դրանով նա խարխլում Է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը»,- հայտնել է իրանցի դիվանագետը։
Զարիֆն ընդգծել է.«Ոչ ոք իրավունք չունի որևէ բան ասել մեր թանկ Ադրբեջանի մասին»:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն Թեհրանում Թուրքիայի դեսպանին էր կանչել կապված Բաքվում Թուրքիայի նախագահի հայտարարության հետ։ Նրան հայտնել էին, որ «տարածքային հավակնությունների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ հետևում է»։
Հինգշաբթի Էրդողանը, Բաքվում ելույթ ունենալով Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նվիրված զորահանդեսում, արտասանեց բանաստեղծության տողերը, որտեղ հիշատակվում էր Արաս (Արաքս) գետը։ Խոսքն այն մասին էր, որ «գետը բռնի կերպով բաժանվել է» երկու երկրների միջև։