ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են:
«Շրջանառվող լուրն ապատեղեկատվություն է»,-Armenia Today-ի հետ զրույցում նշել է Գրիգորյանի մամուլի խոսնակ Անի Բաբայանը։
Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվում, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ազատման դիմում է գրել։ Նշվել է, որ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է դիմումը հետ չվերցնելու դեպքում կալանավորել նրան։