Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ:
Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Նշենք, որ ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը դրել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրային պահանջ չի տեսնում իր հրաժարականի հետ կապված։