Երեկ նույնպես հանդիպել ենք ռուսական հրամանատարության հետ։ Ռուսական դիրքորոշումները հստակ են՝ համաձայնագրի կետերը պետք է պահպանվեն։ Հրապարակված նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում։ Այս մասին Այս մասին Facebook-ի էջում գրել է Արցախի Հանրապետության «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը։
«Պետք է գիտակցել, որ խաղաղապահ առաքելությունն ունի սահամանափակ անձնակազմ և չի կարող իր վրա վերցնել սահմանների պաշտպանությունը։ Վերջինը միայն ու միայն Արցախի Հանրապետության իրավունքն ու պարտականությունն են։ Հետևաբար ուժեղացնենք Արցախի Հանրապետությունը, նրա պետական ինստիտուտների ներուժը՝ այս կարևոր խնդիրը կատարելու համար։ Եթե այդ գործին չեք մասնակցում, ապա գոնե մի՛ աջակցեք թշնամուն։ Ստոր ապատեղեկատվությունն ու անիմաստ ինտրիգները անվերապահ աջակցում են թշնամու զավթողական գործողություններին, որոնք շարունակվել են նաև երեկ ամբողջ օրվա ընթացքում»,- հայտնել է Խանումյանը։
Հիշեցնենք, երբ դեկտեմբերի 12-ին հակառակորդը գրավել էր Հադրութի շրջանի Հին Թաղերը և շարժվել Խծաբերդ գյուղի ուղղությամբ, Հայկ Խանումյանն արցախցիներին կոչ էր արել հավաքվել ռուսական ռազմաբազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը:
Հավելենք նաև, որ հանդիպել են Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարի տեղեկալի հետ։
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում: