Ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Armenia Today-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայության հետ կապի վարչությունից։
Նշենք, որ զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում լուր է տարածվել, թե ոստիկանության պետը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։
Հիշեցնենք, որ Վահե Ղազարյանը ՀՀ ոստիկանության պետ է նշանակվել այս տարվա հունիսի 8-ին։
2019 թվականին, երբ Վահե Ղազարյանը նշանակվեց փոխոստիկանապետ, մամուլում լուրեր տարածվեցին, թե նա տավուշցի է, Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերը։