Արդյոք 2018 թվականին Դուբայում այդ ժամանակ ԱԱԾ տնօրեն հանդիսացող Արթուր Վանեցյանին փոխանցվե՞լ է Արցախի 7 շրջանները 5 մլրդ դրամով հանձնելու դիմաց Բաքվի՝ Նիկոլ Փաշինյանին արված առաջարկի ծրարը, ինչպես պնդում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դեռ չի շտապում հերքել կամ հաստատել այս տեղեկությունը։ Նրա գլխավորած «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը Armenia Today-ին ասաց, որ առաջիկայում այս թեմայի առնչությամբ պարզաբանմամբ հանդես կգան։
Հիշեցնենք, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրերս հայտարարել էր, որ 2018 թվականին Դուբայում ադրբեջանական հատուկ ծառայություններից մեկի ղեկավարը Արթուր Վանեցյանին, որն այն ժամանակ զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի պաշտոնը, փոխանցել է կնքված ծրար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, որում եղել է առաջարկ՝ Արցախի 7 շրջանները 5 մլրդ դոլարով Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ: