Հայաստանի Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարական տալու մասին որոշում է կայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Անդրեյ Ղուկասյանը:
«Այո, որոշում եմ կայացրել, վաղը հրաժարական եմ տալու»,-ասել է մարզպետը:
Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թ. հոկտեմբերի 10-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարական տվեցին նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: