Երկուշաբթի աշխատանքային օրը կանցկացնեմ Սյունիքում։ Այս մասին Facebook-ի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրել է, որ կայցելի Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ և մարզային կառույցների ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ Սյունիքում սահմանազատման աշխատանքներ են կատարվում։
Հիշցնենք նաև, որ մարզի բնակիչները շարունակում են բողոքի ակցիաներ անցկացնել։ Նրանք իշխանություններից երաշխիքներ են պահանջում։