Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:
Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Նշենք, որ վերջին օրերին Արմեն Սարգսյանը հանդիպումներ է անցակացնում քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ։