«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
«Հարգելի’ Սյունեցիներ
Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում:
Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու են հզոր ռազմարդյունաբերություն և այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը»,-Facebook-յան իր էջում գրել է Կարապետյանը։
Նշենք, որ ետպատերազմյան շրջանում պատգամավորական իրենց մանդատից հրաժարկվել են նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Արամ Խաչատրյանը։