Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեկտեմբերի 23 – ին նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ:
Այս մասին հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Օրակարգում ռազմական դրության վերացման հարցն է», – հայտարարել է նա ընդդիմության հանրահավաքում:
Նշենք, որ հայկական ընդդիմությունը դեկտեմբերի 23-ի առավոտից կշարունակի բողոքի զանգվածային երթերը: Այս մասին հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Ըստ նրա՝ ժամը 16: 00-ին նախատեսված է հանրահավաք անցկացնել Հանրապետության հրապարակում:
Հիշեցնենք, որ Երևանում և հանրապետության այլ քաղաքներում նոյեմբերի 10-ից հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում ՝ ի պատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարության։ Հայրենիքի փրկության կոմիտեն, որը միավորում է 16 ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների, պահանջում է կառավարության և վարչապետի հրաժարականը։ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ-ն, ԵՊՀ Գիտական խորհուրդը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, ստեղծագործական և գիտական մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին հանդես եկավ նաև Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը։