Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ Արտակ Արտյոմի Բեգլարյանին ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին։
Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանը Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն էր։ Նա դեկտեմբերի 22-ին հայտարարել էր, որ լքում է ԱՀ ՄԻՊ պաշտոնը։