Հայրենիքի փրկության շարժումը ժամը 10․00-ից շրջափակել էր կառավարության շենքը՝ թույլ չտալու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք։ Սակայն, մինչև բողոքի ակցիայի մեկնարկը կառավարության անդամները ներս էին մտել և նախատեսված ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկեց կառավարության նիստը։
Սակայն, միջադեպ տեղի ունեցավ կառավարության նիստից հետո։
Քաղաքացիները փորձում էին թույլ չտալ, որ կառավարության շենքից դուրս գան վարչապետն ու նախարարները։ Նրանց սպասարկող ավտոմեքենաների ուղղությամբ քաղաքացիները ձնագնդիկներ նետեցին։
Ոստիկանները, սակայն, քաղաքացիներին հրելով, բացեցին կառավարության շենքից դուրս եկող Նիկոլ Փաշինյանին սպասարկող մեքենայի ճանապարհը։
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում։