ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հիշեցնենք, որ գնդապետ Սարգիս Հովհաննիսյանն զբաղեցրել է Պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնը։