ԱԺ-ն նոր պատգամավորներ ունի։
Մանդատներ տրվեցին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թեկնածուներ Կարեն Գրիգորյանին, Վանիկ Օհանյանին և Հակոբ Ասլանյանին։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում տեղեկացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ իմքայլական պատգամավորներ Արգիշտի Մեխակյանը, Արամ Խաչատրյանը և Երջանիկ Հակոբյանը մանդատները վայր էին դրել։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի փոխմարզպետ։